26 05 2021

Ռոբերտ Քոչարյանն ասում էր այն, ինչ կարող է անել, այլ ոչ թե այն, ինչ ներկաները կցանկանային լսել. Սենոր Հասրաթյան

Ռոբերտ Քոչարյանն ասում էր այն, ինչ կարող է անել, այլ ոչ թե այն, ինչ ներկաները կցանկանային լսել. Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գտրում է.

Ինչքան լավ է, երբ երկրի ղեկին հավակնող գործիչն ունենում է տեսական ու գործնական լիարժեք պատկերացումներ սեփական երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և, առանց ավելորդ գունազարդումների, մատչելի լեզվով ըստ ուղղությունների ներկայացնում դրանից դուրս գալու հնարավոր ուղիները: Չգիտեմ ձեզ համար ինչպես, բայց ես այդ զգացողությունն ունեցա, երբ երեկ դիտում էի ՀՀ երկրորդ նախագահի հանդիպման տեսագրությունը բիզնեսի և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ: Ինձ հատկապես բավարարեց երկու հանգամանք, նախ՝բանախոսի կողմից շոշոփված թեմաների սպառիչ մատուցման կարողությունը և, երկրորդ՝ ստեղծված ծանրագույն իրավիճակից երկիրը դուրս բերելու նրա դրսևորած զգույշ լավատեսությունը... Իսկ, եթե ավելի կոնկրետ, Ռոբերտ Քոչարյանը ասում էր այն, ինչ կարող է անել, այլ ոչ թե այն, ինչ ներկաները կցանկանային լսել...

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ